«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանրապետությունում հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցում: Կենտրոնի կողմից տարեկան հատուկ ուսուցում է անցնում 35 հարկադիր կատարող:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցման դասընթացներadmin2024-06-07T15:56:04+04:00
Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են հատուկ ուսուցում: