«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը Հայաստանում միակն է, որն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը: Կազմակերպությունը քրեակատարողական հիմնարկներում շարունակական կրթություն ապահովող միակ կառույցն է:
Հաշվի առնելով միջազգային փորձը և դատապարտյալների զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը՝ սույն ծրագրի շրջանակում դատապարտյալների համար իրականացվում են հետևյալ դասընթացները՝
Միաժամանակ այս կրթության շնորհիվ ապահովվում է դատապարտյալների զբաղվածությունը, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում նաև մասնագիտական հմտություններ, որոնք նպաստում են հասարակության մեջ ինտերգրմանը և ազատության մեջ գտնվելուց հետո աշխատանք ձեռք բերելուն:
Յուրաքանչյուր տարի Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացնում է մոտ 120 կալանավորված և/կամ դատապարտված անձանց դասընթաց: