«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերասոցիալականացման ծրագրերի իրականացման բաժինը իրականացնում է համալիր ծրագրեր, որոնք նպատակ ունեն ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց վերաինտեգրումը հասարակությանը՝ կրթության, արհեստի, արվեստի և անձնային զարգացման միջոցով։
Բաժնի գործունեության առանցքում կանգնած է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիրը, որը միտված է հմտությունների ձևավորմանը, արժեքային համակարգի դրական փոփոխմանն ու կրկնահանցագործության կանխարգելմանը։ Դասընթացներին մասնակցությունը կամավոր է և հասանելի է դատապարտյալների, կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառուների համար։
Բաժինն ամեն տարի, ՀՀ արդարադատության նախարարի հաստատմամբ, իրականացնում է հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական մոդուլներ։ Ծրագրերի իրականացումն ուղեկցվում է հետևյալ հիմնական գործառույթներով.
- Դատապարտյալների կարիքների գնահատման հիման վրա մասնագիտական ծրագրերի մշակում
- Արհեստագործական մոդուլների համար անհրաժեշտ նյութերի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում
- Համագործակցություն ներազգային և միջազգային գործընկերների հետ
- Ուսուցման մոնիտորինգ և գնահատում, մեթոդական գործիքների մշակում
- Ուսուցման գործընթացում ներգրավված դասընթացավարների վերապատրաստման համակարգերի ձևավորում
- Դատապարտյալների պատրաստած ձեռքի աշխատանքների վաճառքի և նվիրատվության իրավական կարգավորում
Ներդրված մոդուլներ և դասընթացներ
2024 թվականի ընթացքում ներդրվել են նոր մոդուլներ՝
- Եռակցում / Զոդում – Սևան ՔԿՀ
- Հաշվապահություն – Նուբարաշեն, Արմավիր ՔԿՀ-ներ
- Շինարարական հմտություններ – Արթիկ ՔԿՀ
- Կաշեգործություն – Վանաձոր ՔԿՀ
- Զարդակիրառական արվեստ – Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ
2025 թվականին ներդրվել է՝
- Միջին մասնագիտական «Ծրագրավորում» դասընթաց՝ երկու մակարդակով
Դասավանդվող ծրագրեր
Արհեստագործական
- Կաշեգործություն
- Կահույքագործության հմտություններ
- Եռակցում
- Կարուձև
- Շինարարական հմտություններ
Միջին մասնագիտական
- Հաշվապահական հաշվառման հիմունքներ
- Ծրագրավորման հիմունքներ
- Front-end ծրագրավորում
Զարգացնող դասընթացներ
- Զարդակիրառական արվեստ (Բատիկա, Վիտրաժ)
- Խեցեգործություն
- Հայերեն/ռուսերեն/անգլերեն հաղորդակցման հմտություններ
- Ինքնաճանաչում, անձնային աճ
- Հաղորդակցման հմտություններ
- Ազգագրություն
- Համակարգչային հմտություններ
Հատկանշական ծրագրեր և նախաձեռնություններ
- 2024թ. օգոստոսից Արթիկ ՔԿՀ-ում իրականացվել է «Շինարարական հմտություններ» դասընթաց՝ 20 մասնակիցով։ Դասընթացի շրջանակում վերանորոգվել են ինչպես ուսումնական, այնպես էլ երկարատև տեսակցությունների սենյակներ։
- «Սևան» ՔԿՀ-ում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ վերանորոգվել է 190 քմ տարածք, ձեռք են բերվել հաստոցներ և սարքավորումներ՝ «Կահույքագործության հմտություններ» դասընթացի որակյալ կազմակերպման համար։
- «Վանաձոր» ՔԿՀ-ում իրականացվել է «Կաշեգործություն» դասընթաց։
Վերասոցիալականացման բաժնի գործունեությունը միտված է ոչ միայն մասնագիտական հմտությունների փոխանցմանը, այլև դատապարտյալների ինքնաճանաչման, արժեհամակարգի ձևավորման և կյանքի որակի բարելավման միջոցով՝ նրանց վերադարձին հասարակություն՝ որպես լիարժեք և գործուն քաղաքացիներ։
Թարմացված է՝ 06․06․2025
