Error: Your upload path is not valid or does not exist: /home/trdad/public_html/2018/wp-content/uploads

2019 թվականի մայիսի 4-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կարբիի ուսումնական կենտրոնում կիրականացվեն Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների հատուկ ուսուցման դասընթացները:
Հայաստանի hանրային ռադիոյի «Դպրություն» կրթական հաղորդաշարի հյուրն է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Հաղորդման ընթացքում հնչեցին իրավական կրթության կարևորության վերաբերյալ հարցեր, որոնք հատկապես պետք է իրականացվեն հենց արդարադատության նախարարության իրավասության ներքո, մասնավորապես` քրեակատարողական ոլորտի, նոտարների վերապատրաստման, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների և այլ մասնագիտական վերապատրաստում անցնող պետական ծառայողների համար:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները:
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնը գործում է արդեն յոթ տարի:
Կենտրոնում վերապատրաստվում և հատու ուսուցւմ են անցնում քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները:
2019 թվականի մարտի 23-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ի ողջ կոլեկտիվը: Ավելին …
2019 թվականի փետրվարի 11-ից Կենտրոնում մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի փետրվարի 05-ի N 32-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագրով դասընթացները, որին մասնակցում են «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները և/կամ կալանավորված անձինք, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շահառուները:
2019 թվականի փետրվարի 11-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները:
ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 10-14-ը ուսումնական այցով գտնվել է Գերմանիայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանն ու ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը: