Error: Your upload path is not valid or does not exist: /home/trdad/public_html/2018/wp-content/uploads ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ — «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները:

Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով: Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց: «Ընտանիքում բռնության խնդիրների իրազեկման և բռնության ենթարկված անձանց աջակցության» ուղեցույցը տպագրվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նպատակ ունի իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության խնդրի, դրսևորումների, բռնության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ, միաժամանակ, աջակցության նպատակով` տրամադրել տեղեկատվություն ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

Ուղեցույցերը հրապարակվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության կայքում՝ http://moj.am/legal/view/article/1214/ :

Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ծրագրի շարունակականության, ինչպես նաև բրիտանական դեսպանության աջակցությամբ Պրոբացիայի ծառայության ռազմավարության մշակմանն և կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները:

Հղումը` http://www.moj.am/article/2297…

previous arrow
next arrow
previous arrownext arrow
Slider

About the author

admin administrator