Error: Your upload path is not valid or does not exist: /home/trdad/public_html/2018/wp-content/uploads
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի երկար տարիների հատուկ ուսուցում իրականացնելու փորձ: Կենտրոնը տարեկան իրականացնում է մոտ 1800 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում: Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է
Հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Քրեակատարողական ծառայողը հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով սահմանված կարգով։
Միևնույն ժամանակ հատուկ ուսուցում անցնող ծառայողները Կենտրոնի Կարբիի ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացնում են գործնական պարապունքներ ինքնապաշտպանական հնարքների՝ ձեռնամարտի կիրառումով, որից հետո այդ նույն ուսումնական կենտրոնի ուսումնական քրեակատարողական հիմնարկում ծառայողների հետ իրականացվում է դերային խաղեր, որոնց միջոցով նրանք նոր հմտություններ են ձեռք բերում և հնարավոր է լինում պարզել ծառայության պրակտիկ խնդիրները: Այս ամենի արդյունքում ծառայողները վերոնշյալ ուսումնական կենտրոնի էլեկտրոնային վիրտուալ հրաձգարանում գործնական առաջադրանքներ են կատարում ինքնաձիգով և ատրճանակով ու նոր այդ ամենից հետո այդ ուսումնական կենտրոնի մարտական հրաձգարանում իրականացնում են մարտական հրաձգություն՝ ըստ դասավանդված վարժաձևերի: