Error: Your upload path is not valid or does not exist: /home/trdad/public_html/2018/wp-content/uploads Ուսումնական կենտրոն — «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

Ուսումնական կենտրոն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունում միակը հանդիսացող, եվրոպական չափանիշներին համապատասխան ուսումնական կենտրոն (1744,73 ք.մ.), որը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում: Ուսումնական կենտրոնն ունի բարձր չափանիշներին համապատասխան տեխնիկապես հագեցված լսարաններ, գրադարան-ընթերցասրահ, գիշերակացի սենյակներ՝ նախատեսված 30 ունկնդրի գիշերակացի համար, ճաշարան, մարզասրահ՝ համապատասխան գույքով, մարզահրապարակ, մարտական և էլեկտրոնային հրաձգարաններ, ուսումնական քրեկատարողական հիմնարկ և այլն:
Ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր տարի վերապատրաստում և հատուկ ուսուցում են անցնում 2500 քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողներ, իսկ 2015 թվականից հատուկ ուսուցման դասընթաց են անցնում դատավորներ, դատախազներ, դատական կարգադրիչներ, 2017 թվականից՝ նաև քննչական կոմիտեի քննիչներ:
previous arrow
next arrow
previous arrownext arrow
Slider