Error: Your upload path is not valid or does not exist: /home/trdad/public_html/2018/wp-content/uploads ԿԵՆՏՐՈՆԻ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ — «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

ԿԵՆՏՐՈՆԻ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

ԿԵՆՏՐՈՆԻ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ 2019 թվականի մայիսի 22-23-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացման և վերապատրաստման հայեցակարգի մշակման» թեմայով աշխատաժողով՝ ուղղված Հայատանում պրոբացիայի ծառայության զարգացմանը:

Աշխատաժողովին մասնակցել են Գերմանիայի և Հայաստանի փորձագետներ: Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Հայաստանյան ծրագրերի համակարգող (IRZ) Նելլի Թումասյանը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում, պրոբացիայի ծառայողների վերապատրաստման խնդիրները և հնարավորությունները, պրոբացիայի ծառայությունում ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների կիրառման անհրաժեշտությունը, հնարավորությունը և սահմանները, Հայաստանում վերականգնողական արդարադատության կիրառման հեռանկարները և վերասոցիալականացման գործընթացը, դատարանների և պրոբացիայի ծառայության համագործակցությունը, քրեակատարողական ծառայության/հիմնարկների և դատարանների համագործակցությունը և այլ հարցեր: Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել Գերմանացի փորձագետներ Վոլֆգանգ Էյխշտեդթերը, Պրոֆ. Դր. Հայնց Քորնելը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Արմեն Օհանյանը, Գայանե Հովակիմյանը, տեղական փորձագետ Արամ Դարբինյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:

About the author

admin administrator