«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում  է մրցույթ՝ «Մաթեմատիկա», «ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկային ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝
1. Գրավոր դիմում,
2. Փաստաթուղթ (դիպլոմ) ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճեն,
4. Ինքնակենսագրություն,
5. Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3/4 չափի,
7. Օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
8. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Ցանկացողները   պետք   է   դիմեն   Կազմակերպության Մ.Խորենացի 162ա հասցեում   գտնվող մասնաշենք   (Էրեբունի  և   Նուբարաշեն   վարչական   շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06 , բջջ 093 47 50 70:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության մինչև 202 թվականի հունվարի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: