«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոն) հայտարարում է ընդունելություն՝ Կենտրոնի հանրակրթության բաժնի հանրակրթական ուսումնական աշխատանքի գծով մասնագետի թափուր հաստիքի համալրման համար․

Պահանջվող կրթություն

  • բարձրագույն կրթություն,

Սահմանված պարտադիր պահանջներ

  • մանկավարժական կամ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ տվյալ բնագավառի առնվազն երկու տարվա ստաժ կամ մասնագիտական առնվազն երեք տարվա ստաժ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
  • իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, մասնավորապես՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին», ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office, Word, Excel, Access, PowerPoint, Microsoft Office Publisher) և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • հայերեն լեզվի գերանզանց իմացություն․
  • անգլերեն կամ ռուսերեն լեզուների իմացություն
  • աշխատանքային ռեժիմը 5-օրյա, ժամերը՝ 9։00-18։00

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Թափուր հաստիքի համալրման նպատակով ինքնակենսագրական տվյալները ներկայացվում են առցանց՝ [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեով մինչև ս/թ մայիսի 27-ը ներառյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն (հասցե՝ ք. Երևան, Մ․ Խորենացի 162ա), հեռախոսահամար՝ 060-380686/333։