Մրցույթ՝  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ ԱՆ «Արմավիր», «Աբովյան», «Արթիկ», «Սևան», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում   «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (17 դասաժամ), «Մաթեմատիկա» (30 դասաժամ), «Քիմիա» (2դասաժամ), «Ֆիզիկա» (18 դասաժամ), «Կենսաբանություն» (23դասաժամ), «Հասարակագիտություն» (11 դասաժամ), «Հոգեբանություն» (58 դասաժամ), «Ռուսաց լեզու» (12 դասաժամ), «Պատմություն» (25 դասաժամ), «Աշխարհագրություն» (8 դասաժամ), «Խեցեգործություն» (21 դասաժամ), «Ֆիզկուլտուրա» (5 դասաժամ), «Հայոց լեզու» (3 դասաժամ) «Հայ գրականություն» (3դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի.

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում՝(Ձև1), մեկ լուսանկար՝ 3×4 չափի
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
  • անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
  • ինքնակենսագրություն (Ձև 5)
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատողփաստաթուղթ
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
    Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
    փաստաթղթեր( առկայության դեպքում)
  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակը վերադարձնում: Եթե ներկայացված ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 17:00, բացի շաբաթ, կիրակի և  այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության ևվերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ Մ. Խորենացի162ա:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 57 44 06, 010 57 44 53 հեռախոսահամարներով: