Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աշխատանքի դասընթացավարների՝ հաշվապահի, հոգեբանի, ներկարար թիթեղագործի /ավտոմեքենայի/, անգլերենի մասնագետի՝ «Իրավախախտում կատարած անձանց՝ գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2024 թվականի հրամանով հաստատված մոդուլներով ոչ ֆորմալ կրթական ծրագրում «Օտար լեզու/անգլերեն/», «Հաշվապահություն», «Հոգեբանություն», «Ներկարար թիթեղագործ /ավտոմեքենայի/» թեմաներով առարկաները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին դասավանդելու համար:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
✅ համապատասխան մասնագիտական գիտելիքների առկայություն
✅ դասավանդելու հմտություն և կարողություն
✅ «Օտար լեզու/անգլերեն/», «Հաշվապահություն», «Հոգեբանություն» առարկաների դասավանդման համար մասնագիտական որակավորումը պարտադիր է, իսկ «Ներկարար թիթեղագործ /ավտոմեքենայի/» մասնագետի որակավորումը կդիտվի որպես առավելություն:
Անձնային հատկանիշներ՝ պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում, ուշադրություն դետալներին, ստեղծագործական մոտեցում, հետաքրքասիրություն, նախաձեռնողականություն:
Ցանկացողները պետք է դիմեն բոլոր աշխատանքային օրերին ( 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում) ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ) հասցեով՝ ներկայացնելով ինքնակենսագրական /CV/ կամ ուղարկել Կազմակերպության էլ. Հասցեին. [email protected]:
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53
Ընդունելության վերջնաժամկետն է հունիսի 28-ը։