Author Archive Silva Aristakesyan

Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների հերթական որակավորման փուլը

Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն:

Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝

1) Դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.

2) Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

3) Ինքնակենսագրություն.

4) Հոգեբանի մասնագիտացումը հավաստող դիպլոմի պատճենը (դիպլոմի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

5) 2 հատ 3×4 չափսի լուսանկար (գունավոր).

6) Աշխատանքային գրքույկի քաղվածքի պատճենը կամ համապատասխան տեղեկանք աշխատավայրից:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Որակավորման դասընթացը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 23–ից, ուսուցման տևողությունը 96 ակադեմիական ժամ է (12 աշխատանքային օր) (տե՛ս դասընթացի ծրագիրը), ինչպես նաև հինգ աշխատանքային օր տևողությամբ պրակտիկա:

Ուսուցումն անվճար է՝ նախատեսված 30 Հավակնորդի համար: Դասընթացին ներգրավված Հավակնորդները կապահովվեն սնունդով և անհրաժեշտության դեպքում՝ գիշերակացով «մարզերի բնակիչ հանդիսացող Հավակնորդները»:

Ուսուցման և որակավորման կարգերն սահմանված են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշմամբ:

Որակավորման դասընթացին մասնակցելու դիմումը մերժվում է, եթե՝

1) Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) Հավակնորդը մինչև 2023 թվականի հունվարի 16-ը ներառյալ չի ներկայացրել դասընթացին մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը.

3) Հավակնորդները չեն համապատասխանել նախապատվություն տալու չափանիշներին: Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ Կազմակերպությունը վերջիններիս տեղեկացնում է, որ երկու աշխատանքային օրվա ընթացքում (տեղեկացումը ստանալուց հետո) Հավակնորդները պետք է կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն:

Որակավորման դասընթաց անցնելու համար Հավակնորդը պետք է նաև բավարարի հետևյալ ընդհանրական պահանջներին՝

  • հայերենի իմացություն,
  • համակարգչային բազային գրագիտություն, ներառյալ՝ MS office փաթեթի իմացություն,
  • իրավական տեղեկատվական կայքերից (arlis.amdatalex.am և այլն) օգտվելու հմտություններ,
  • օտարալեզու աղբյուրներից օգտվելու կարողություն:

Եթե Կազմակերպությունը սույն որակավորման դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդներից կստանա երեսունից ավելի դիմումներ, ապա նախապատվությունը կտրվի այն Հավակնորդներին, ովքեր ունեն՝

1) վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն վեց ամսվա հոգեբանի մասնագիտական աշխատանքային փորձ՝ կապված կանանց կամ անչափահասի (երեխայի) կամ անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հետ,

2) վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարվա հոգեբանի մասնագիտական աշխատանքային փորձ,

3) հոգեբանի մասնագիտացման ավելի բարձր կրթական աստիճան կամ կոչում (մագիստրոս, գիտությունների թեկնածու կամ դոկտոր, դոցենտ կամ պրոֆեսոր),

4) հոգեբանի մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում պետական կամ միջազգային կազմակերպություններից ստացած պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և երաշխավորական նամակներ (որակավորման դասընթացին մասնակցելու դիմումին կից պետք է դրանց պատճենները ներկայացվեն Կազմակերպություն՝ բնօրինակի հետ միասին)։

Վերոգրյալից բացի նաև նախապատվություն է տրվելու մարզում բնակվող Հավակնորդներին՝ ըստ մարզային համամասնորեն ներկայացվածության, առնվազն որակավորման դասըթացի 15 տեղի հաշվարկով։

Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ նախապատվությունը տրվելու է նաև հանրային ծառայող (նաև հանրային պաշտոն զբաղեցնող՝ բացառությամբ համայնքի ավագանու անդամների) չհանդիսացող անձանց, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն նրանք չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660:  Հղման աղբյուրը այստեղ՝ հղում

                                                                                                                                                                                                                                                                                                                                 10.01.2023թ.

 

2022 թվականի հաշվետվություն

2022 թվականին ՀՀ արդարադատության նախարարության « Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է հետևյալ աշխատանքները, ներդրվել և իրականացվել են նոր ծրագրեր՝
Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրում նոր՝ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար թեմաներ են դասավանդվել ծառայողներին:
Գործնական պարապմունքների ծրագրով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկների թվով 1665 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում, 35 հարկադիր կատարողի հատուկ ուսուցում, 60 դատավորի, 38 դատախազի և 189 դատական կարգադրիչի համար իրականացվել է հատուկ ուսուցում:
2022 թվականին Կենտրոնը կազմակերպել է Նոտարի թեկնածուների ուսուցում և սնանկության գործով կառավարչի որակավորման հավակնորդների ուսուցման դասընթացներ, վերջինս կազմակերպվում է արդեն 2 -րդ տարին :
«Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում ներդրվեցին մասնագիտական արհեստագործական դասընթացները՝ «Կարի հիմունքներ», «Կահույքաշինության հիմունքներ» և «Դիմահարդարում», որոնք բացի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից դասավանդվում են նաև պրոբացիայի շահառուների համար նախատեսված ՀՀ Արարատի մարզում 2022 թվականին բացված «Մասնագիտական վերապատրաստման» կենտրոնում:
2022 թվականի սեպտեմբերի 1-ից Կենտրոնը սկսեց իրականացնել «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրը :
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 81՝ 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար և իրացնում իրենց կրթության իրավունքը:
Ծրագրի իրականացման մեկ կիսամյակի ընթացքում, տարբեր առարկաներից իրականացվել են կրթամշակութային, գիտահանրամատչելի միջոցառումներ, որոնք էապես փոխել են դատապարտյալների վերաբերմունքը հոգևոր և բարոյական արժեքների նկատմամբ, նպաստել կյանքի ու ապագայի հանդեպ նրանց լավատեսության ձևավորմանը և վերասոցիալականացման առավել դինամիկ ընթացքին:
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել թվով 3 Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ: Նշենք, որ Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքների շարունակական ապահովումը և քարտուղարությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կայացած նիստերի քննարկումների արդյունքում՝ 2023 թվականին պիլոտավորված տարբերակով ներդրվելու է վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունների «Մեկ պատուհան» սկզբունքով Բարնհաուսի մոդելը, որի շրջանակում վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը:
2022 թվականի ընթացքում Կենտրոնի կողմից հրատարակվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի 2 հերթական համար: Տարվա ընթացքում հանդեսում հրապարակվել են շուրջ 16 գիտական հոդվածներ:
2022 թվականի Կենտրոնի գործունեության ամբողջական հաշվետվությունը այստեղ՝ հղում

30.12.2022թ.

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում իրականացվել է անգլերենի բաց դաս նվիրված Գոհաբանության օրվա տոնին

ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում հանրակրթական դասընթացներին ընդգրկված ութ ազատազրկված անձանց շրջանում իրականացվել է անգլերենի բաց դաս, որի թեման եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում նոյեմբերի վերջին հինգշաբթի նշվող պետական, ազգային տոնը՝ Գոհաբանության օրը։ Ցուցադրվել է նաև օրվան նվիրված վավերագրական ֆիլմ՝ անգլերեն լեզվով։
«Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրին մասնակցող դատապարտյալները բաց-դասի վերջում ներկայացրել են իրնց՝ «Շնորհակալության» թեմային վերաբերող նամակները, թե ում և ինչի համար են շնորհակալ: Նրանք հիմնականում շնորհակալ էին՝ Աստծուն , ընտանիքին և կյանքին :
Մասնակիցներից մեկն էլ իր նամակում շնորհակալությունն է հայտնել ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ իրենց կրթվելու հնարավորություն ապահովելու համար: Միջոցառման հեղինակ և կազմակերպիչն էր անգլերենի ուսուցչուհի՝ Նունե Ոսկանյանը
Հղման աղբյուրը՝ հղում
30.12.2022թ.

Ցուցահանդես Մարտիրոս Սարյանի հիշատակին՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ցուցահանդես, որը նվիրված էր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանին:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ:
Կիրառական արվեստի նմուշների ցուցահանդեսին մասնակցել է 25 դատապարտյալ: Այն իրականացվել է քրեակատարողական հիմնարկում գործող Մշակութային ինքնագործ միավորման և ՊՈԱԿ-ի «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» ծրագրի «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում՝ առարկայի ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանի գործուն մասնակցությամբ:
Նման միջոցառումները էապես փոխում են դատապարտյալների վերաբերմունքը հոգևոր և բարոյական արժեքների նկատմամբ, նպաստում են կյանքի ու ապագայի հանդեպ նրանց լավատեսության ձևավորմանը և վերասոցիալականացման առավել դինամիկ ընթացքին:
29.12.2022թ.

Թողարկվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի 2022 թվականի վերջին՝ 2 (57) համարը

Դեկտեմբերի 27-ին թողարկվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի 2022 թվականի վերջին՝ 2 (57) համարը:
Հիշեցնենք , որ «Արդարադատություն» գիտական հանդեսը լույս է տեսնում 2008 թվականից, որտեղ տեղ են գտնում իրավագիտության ոլորտին առնչվող գիտական հոդվածներ և վերլուծություններ:
Պարբերականը 2010 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրատարակությունների ցանկում է: Նշված ցանկում գիտական հանդեսի ընդգրկումը կարևոր հարթակ է ոլորտի մասնագետների համար:
Խմբագրական խորհուրդը բծախնդրորեն պահպանում է Հանդեսում տպագրված գիտական աշխատանքների պատշաճ մակարդակը և սահմանված չափանիշներին համապատասխանությունը՝ նպատակ ունենալով ապահովել վերջինիս ուրույն տեղը գրախոսվող գիտական պարբերականների շարքում:
«Արդարադատություն» գիտական հանդեսի թողարկված բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները զետեղված են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում: Այստեղ՝ հղում
28.12.2022թ.

Երևանում և Կապանում վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կպիլոտավորվեն «մեկ պատուհան» սկզբունքով. փոխնախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ ամփոփվել են Անչափահասների արդարադատության խորհրդի այս տարվա գործունեության արդյունքները

Երևանում և Կապանում վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կպիլոտավորվեն «մեկ պատուհան» սկզբունքով. փոխնախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ ամփոփվել են Անչափահասների արդարադատության խորհրդի այս տարվա գործունեության արդյունքները
Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհրդի ընթացիկ տարվա գործունության արդյունքում, ի թիվս այլնի, 2023 թվականի սկզբին Երևանում և Կապանում պիլոտավորվելու է Բարնահուսի մոդելը, որի շրջանակներում քրեական վարույթներով վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը վերջիններիս հետ, հատկապես սեռական բռնության դեպքերում հարցաքննությունը, բժշկական զննությունը և այլ աջակցություններ կիրականացվեն մեկ վայրում՝ «մեկ պատուհան» սկզբունքով:
Արփինե Սարգսյանը փաստել է, որ պիլոտավորումը լինելու է պետական մարմնի և հասարակական կազմակերպության հենքով՝ արտապատվիրակված լիազորությունների շրջանակներում, որը թույլ կտա գնահատել երկու մոդելի ծախսատարությունը և պրոյեկտել հանրապետության մյուս մարզերի վրա:
Սարգսյանն արձանագրել է նաև, որ միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին իրականացվելու է հոգեբանների ևս մեկ խմբի որակավորում, որը թույլ կտա նրանց մասնակցել Քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա անչափահասների, անգործունակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ իրականացվող քննչական գործողություններին:
Նիստի շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում անչափահասների հանցավորության կանխարգելման, Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում (Վարդաշեն) իրականացվելիք աշխատանքների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջին թեմայով փորձագիտական խմբի կողմից մշակվելու է օրենսդրական առաջարկների փաթեթ, իսկ երկրորդ թեմայով նախանշվելու են հարցի լուծման ուղիները:
Խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանն ամփոփել է հաջորդ տարում խորհրդի գործունեության կարևոր ուղղությունները:
Նիստի շրջանակներում բացման խոսքով են հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը:
Հղումը այստեղ՝ հղում
21.12.2022թ.

Հայոց պատմությանը վերաբերող միջոցառում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ դատապարտյալների շրջանում իրականացվել է մշակութային  լուսավորչական  միջոցառում` վավերագրական ֆիլմի ցուցադրում՝ հայոց պատմությունը սկզբից մինչ մեր օրերը թեմայով:

Միջոցառումը կազմակերպվել է խաղ-վիկտորինայի ձևաչափով․ մինչ ֆիլմի ցուցադրումը, դատապարտյալները բաժանվել են երկու խմբերի, վերջիններիս տրամադրվել է հարցաշարեր ֆիլմի վերաբերյալ, որպեսզի ֆիլմի ավարտին յուրաքանչյուր թիմ պատասխանի տրամադրված հարցերին: Բացի դատապարտյալներից՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված են եղել նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Միջոցառման ավարտին, ըստ պատասխանների, որոշվել է հաղթող թիմը։

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՍՀԻԱ բաժնի կողմից մասնակից դատապարտյալները արժանացել են գովեստի խոսքերի, որում կարևորվել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:

Միջոցառմանը մասնակցել է 16 դատապարտյալ, որոնցից 6-ը հանրակրթական ծրագրում ընդգրկված դատապարտյալներն են եղել :

Հղման աղբյուրը՝ հղում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16.12.2022թ.

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է «Սասնա տուն» խորագիրը կրող միջոցառում

Դեկտեմբերի 14-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել էր «Սասնա տուն» խորագիրը կրող կրթամշակութային դասախոսություն-քննարկում: Միջոցառմանը ներկա են եղել ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները:
Դասախոս Արտաշես Մակարյանը ունկնդիրներին նախ ներկայացրել է էպոս բառի ստուգաբանությունը, այնուհետ՝ հայ ժողովրդական էպոսն ու նրա պատմական հիմքերը, խոսել է էպոսում առկա հայ ժողովրդի հավաքական կերպարների, հայի հանճարեղության, նրա ուժեղ ոգու մասին և համեմատականներ անցկացրել այլ ժողովուրդների էպոսների հետ: Ներկայացվել են նաև էպոսի խորհրդանիշներն ու պարզաբանվել դրանց իմաստն ու կարևորությունը:
    Միջոցառումն ավարտվել է օրվա թեմայի բուռն քննարկմամբ, ազատազրկված անձինք փորձել են նաև յուրիովի վերլուծել և ներկայացնել էպոսի կերպարները:
16.12.2022թ.

«Իմ աշխատանքը գնահատված է» խորագրով ցուցահանդես-վաճառք «Աբովյան» ՔԿՀ-ում

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայից տեղի է ունեցել «Իմ աշխատանքը գնահատված է» խորագրով ցուցահանդես-վաճառք, որն իրականացվել է մինչև 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրի շրջանակներում և կազմակերպվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի համագործակցությամբ: Ցուցադրվել են անչափահաս կալանավորված անձանց ձեռքի աշխատանքները։
«Ձեռնարկատիրական կրթություն» առարկան դասավանդել է ուսուցչուհի Աննա Մուրադյանը, որն առավել ընդգծել է 11-րդ դասարանի աշակերտի ջանասիրությունն ու նվիրվածությունը, իսկ «Խեցեգործություն» դասավանդող ուսուցչուհի Հասմիկ Հովհաննիսյանը կիրառական արվեստի միջոցով կարևորել է արվեստի և բիզնեսի համագործակցության արդյունքները:
Միջոցառմանը ներկա են եղել Կենտրոնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներ, դասավանդող ուսուցիչներ, ազատազրկված անձինք։
Հղման աղբյուրը՝ հղում

 

 

16.12.2022թ.

Օտարերկրյա ազատազրկված անձանց համար կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրումներ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի ավագ մասնագետ Շիղա Պետրոսյանի նախաձեռնությամբ և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Արտաշես Մակարյանի աջակցությամբ հիմնարկի գրադարանում օտարերկյա կալանավորված անձանց և դատապարտյալների համար ցուցադրվել է «Հաջողության պատմություններ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Սթիվ Ջոբսի, Դենզել Վաշինգտոնի և Ջեք Մայի կյանքի, գործունեության, դժվարությունների և հաջողությունների մասին։ Ցուցադրմանը ներկա է եղել 12 օտարերկյա ազատազրկված անձ։ Ֆիլմի ավարտից հետո կազմակերպիչների և դատապարտյալների միջև տեղի է ունեցել քննարկում-զրույց ֆիլմի շուրջ։

Հղման աղբյուրը՝ հղում

 

09.12.2022թ.