Author Archive Silva Aristakesyan

Ուսուցչի հաստիքի թափուր տեղի հայտարարություն

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Խեցեգործություն»  առարկայի ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար, շաբաթական՝ 16 ժամ:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում՝ Ձև 1 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման)
  • Մեկ լուսանկար 3 × 4 չափի
  • Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
  • Ինքնակենսագրություն Ձև 5 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման),
  • Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատող

փաստաթուղթ

  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
  • Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող

փաստաթղթեր՝ առկայության դեպքում

  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ::

Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

 

ՀՀ ԱՆ «Վանաձոր» և  «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի է ունեցել կինոդիտում

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» և  «Սևան» քրեակատարողական հիմնարկներում  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշյալ հաստատությունների նախաձեռնությամբ դատապարտյալների համար կազմակերպվեցին և անցկացվեցին կինոդիտումներ, որոնց ընտրությանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև դատապարտյալները:

Քրեակատարողական հիմնարկներում կինոդիտումները ժամանակի ընթացքում պարբերական բնույթ են  կրելու՝ դառնալով նրանց առօրյաի մաս:

Նման միջոցառումները էապես փոխում են դատապարտյալների վերաբերմունքը հոգևոր-բարոյական արժեքներին, նպաստում կյանքի ու ապագայի հանդեպ նրանց լավատեսության ձևավորմանը, առավել դինամիկ վերասոցիալականացման ընթացքին:

Մեկնարկել են «Կահույքաշինության հիմունքներ» և «Կարի հիմունքներ» դասընթացները

ՀՀ ԱՆ «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Արարատի մարզում պրոբացիայի շահառուների համար գործող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»-ում մեկնարկել են  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրով, Արդարադատության նախարարի կողմից 2022 թվականի փետրվարի 14-ի N-Ա հրամանով հաստատված, «Կահույքաշինության հիմունքներ» և «Կարի հիմունքներ»  առարկայի դասընթացները: Տեսական ուսուցումը կզուգորդվի գործնական պարապմունքների հետ:

Մասնագիտությունների ընտրությունը պատահական չէ, այն բխում է տվյալ մասնագիտությունների նկատմամբ աշխատաշուկայի մեծ պահանջարկից, ինչպես նաև այդ մասնագիտությունները սովորելու և դրանց հմտություններին տիրապետելու ցանկություն ունեցողների թվից:

Այս մասնագիտություններին տիրապետելը էապես կմեծացնի շահառուների վերասոցիալականացման հնարավորությունները՝ դարձնելով  նրանց առավել մրցունակ  ու ինքնաբավ:

 

Առաջին անգամ Հայաստանում բացվել է պրոբացիայի շահառուների համար մասնագիտական ուսուցման կենտրոն

18/11/2022

Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է այս կենտրոնի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալու պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք:

«Այս նախագիծը պիլոտային է: Մենք նպատակ ունենք մյուս մարզերում ևս ունենալ նման կենտրոններ: Պրոբացիայի շահառուների հետ նախնական զրույցների ընթացքում ընտրվել են այն չորս մասնագիտությունները, որոնք այսօր պահանջված են աշխատաշուկայում»:

Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ այս նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է նոր կենտրոնը, ձեռքբերված նոր սարքավորումները, որոնց միջոցով պրոբացիայի շահառուները հնարավորություն կունենան սովորել նոր մասնագիտություն:

«Այս կենտրոնում ուսում կարող է ստանալ 30 շահառու, որոնք այնուհետև գործնականում կսկսեն կիրառել իրենց գիտելիքները»:

Որակավորված մասնագետները կանցկացնեն դասընթացներ «Կահույքի պատրաստման հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիայի հմտություններ» և «Վարսահարդարման հմտություններ» թեմաներով` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի կողմից տրամադրված մասնագիտական գործիքներով և սարքավորումներով հագեցած լսարաններում:

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի Պրոբացիայի ծառայությանը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում։

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Պրոբացիայի ծառայությունը մշակում և իրականացնում է կրթական և մասնագիտական ծրագրեր, ինչպես նաև տարբեր միջոցառումներ է ձեռնարկում զբաղվածությանը նպաստող պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով։

Մասնագիտական ուսուցման կենտրոնի բացումը քրեական արդարադատության ոլորտում պատժիչ քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ։

Սկզբնաղբյուրն այսեղ՝ https://www.moj.am/

Ուսուցչի հաստիքի թափուր տեղի հայտարարություն

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը  ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝  «Քիմիա», «Կենսաբանություն»,  «Խեցեգործություն»  առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմում, մեկ լուսանկար 3X4 չափսի,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձը հաստատող փաստաթուղթ,

4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն,

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝  նաև զինվորական գրքույկ,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

 

Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:

 

Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ:

Հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):

Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:

 

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև  23.11.2022 թ. ներառյալ,  ամեն օր՝  ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:

Վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կկազմակերպվեն «մեկ պատուհան» սկզբունքով

30/09/2022

Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհուրդը դարձել է անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների վերհանման և լուծումների նախանշման հարթակ, ինչի մասին վկայում են այս ոլորտի ձեռքբերումները:

Ավելին …

Ուսուցչի թափուր տեղի հաստիքի համար սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել մրցույթ

«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 19-ը և ավել  տարիք ունեցող դատապարտյալների հանրակրթություն» ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր),  ՀՀ  արդարադատության նախարարության  «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկում դասավանդելու նպատակով  ուսուցչի  թափուր տեղի հաստիքի համար սեպտեմբերի  23-ին տեղի է ունեցել  մրցույթ :  Ըստ հաստատված  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից  կարգի՝  մրցույթը կայացել է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

Ավելին …

Ավարտվել են «Քրեակատարողական ծառայությունում միջազգային չափորոշիչները» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթացները

 «Քրեակատարողական ծառայությունում միջազգային չափորոշիչները» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթացների    արդյունքում ՀՀ արդարադատության  նախարարության  25 քրեակատարողական  ծառայողներ   ստացան  վկայականներ:

Ավելին …

Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտը վերապատրաստման դասընթացներ է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների համար

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակում, իրականացվում է «Քրեակատարողական ծառայությունում միջազգային չափորոշիչները» թեմայով մասնագիտական վերապատրաստում:

Ավելին …

ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ծրագրով մեկնարկել են վերապատրաստման դասընթացները

Սեպտեմբերի 12-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկնարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները:  Այն տևելու է մինչև 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ը:

Ավելին …