ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի ավագ մասնագետ Շիղա Պետրոսյանի նախաձեռնությամբ և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Արտաշես Մակարյանի աջակցությամբ հիմնարկի գրադարանում օտարերկյա կալանավորված անձանց և դատապարտյալների համար ցուցադրվել է «Հաջողության պատմություններ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Սթիվ Ջոբսի, Դենզել Վաշինգտոնի և Ջեք Մայի կյանքի, գործունեության, դժվարությունների և հաջողությունների մասին։ Ցուցադրմանը ներկա է եղել 12 օտարերկյա ազատազրկված անձ։ Ֆիլմի ավարտից հետո կազմակերպիչների և դատապարտյալների միջև տեղի է ունեցել քննարկում-զրույց ֆիլմի շուրջ։
Հղման աղբյուրը՝ հղում
09.12.2022թ.
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Խեցեգործություն» առարկայի ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար, շաբաթական՝ 16 ժամ:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
փաստաթուղթ
փաստաթղթեր՝ առկայության դեպքում
Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշյալ հաստատությունների նախաձեռնությամբ դատապարտյալների համար կազմակերպվեցին և անցկացվեցին կինոդիտումներ, որոնց ընտրությանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև դատապարտյալները:
Քրեակատարողական հիմնարկներում կինոդիտումները ժամանակի ընթացքում պարբերական բնույթ են կրելու՝ դառնալով նրանց առօրյաի մաս:
Նման միջոցառումները էապես փոխում են դատապարտյալների վերաբերմունքը հոգևոր-բարոյական արժեքներին, նպաստում կյանքի ու ապագայի հանդեպ նրանց լավատեսության ձևավորմանը, առավել դինամիկ վերասոցիալականացման ընթացքին:
ՀՀ ԱՆ «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Արարատի մարզում պրոբացիայի շահառուների համար գործող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»-ում մեկնարկել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրով, Արդարադատության նախարարի կողմից 2022 թվականի փետրվարի 14-ի N-Ա հրամանով հաստատված, «Կահույքաշինության հիմունքներ» և «Կարի հիմունքներ» առարկայի դասընթացները: Տեսական ուսուցումը կզուգորդվի գործնական պարապմունքների հետ:
Մասնագիտությունների ընտրությունը պատահական չէ, այն բխում է տվյալ մասնագիտությունների նկատմամբ աշխատաշուկայի մեծ պահանջարկից, ինչպես նաև այդ մասնագիտությունները սովորելու և դրանց հմտություններին տիրապետելու ցանկություն ունեցողների թվից:
Այս մասնագիտություններին տիրապետելը էապես կմեծացնի շահառուների վերասոցիալականացման հնարավորությունները՝ դարձնելով նրանց առավել մրցունակ ու ինքնաբավ:
18/11/2022
Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Գրիգոր Մինասյանն ընդգծել է այս կենտրոնի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալու պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք:
«Այս նախագիծը պիլոտային է: Մենք նպատակ ունենք մյուս մարզերում ևս ունենալ նման կենտրոններ: Պրոբացիայի շահառուների հետ նախնական զրույցների ընթացքում ընտրվել են այն չորս մասնագիտությունները, որոնք այսօր պահանջված են աշխատաշուկայում»:
Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ այս նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է նոր կենտրոնը, ձեռքբերված նոր սարքավորումները, որոնց միջոցով պրոբացիայի շահառուները հնարավորություն կունենան սովորել նոր մասնագիտություն:
«Այս կենտրոնում ուսում կարող է ստանալ 30 շահառու, որոնք այնուհետև գործնականում կսկսեն կիրառել իրենց գիտելիքները»:
Որակավորված մասնագետները կանցկացնեն դասընթացներ «Կահույքի պատրաստման հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիայի հմտություններ» և «Վարսահարդարման հմտություններ» թեմաներով` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի կողմից տրամադրված մասնագիտական գործիքներով և սարքավորումներով հագեցած լսարաններում:
Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի Պրոբացիայի ծառայությանը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում։
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Պրոբացիայի ծառայությունը մշակում և իրականացնում է կրթական և մասնագիտական ծրագրեր, ինչպես նաև տարբեր միջոցառումներ է ձեռնարկում զբաղվածությանը նպաստող պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով։
Մասնագիտական ուսուցման կենտրոնի բացումը քրեական արդարադատության ոլորտում պատժիչ քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ։
Սկզբնաղբյուրն այսեղ՝ https://www.moj.am/
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Քիմիա», «Կենսաբանություն», «Խեցեգործություն» առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար:
Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝
1) դիմում, մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ:
Հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 23.11.2022 թ. ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհուրդը դարձել է անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների վերհանման և լուծումների նախանշման հարթակ, ինչի մասին վկայում են այս ոլորտի ձեռքբերումները: