Դեկտեմբերի 2-4-ը « Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ Դիլիջանում կայացավ եռօրյա աշխատաժողով «Վերապատրաստման ծրագրերի զարգացման» վերաբերյալ:

Աշխատաժողովի նպատակն էր արդարադատության ոլորտում երեք առանցքային ծառայությունների՝ ՀՀ Պրոբացիայի ծառայության, ՀՀ Քրեակատարողական ծառայության և ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմերի վերապատրաստման կրթական ծրագրերի մշակման և իրականացման մեթոդաբանության մշակումը: Հիմնված ոլորտում օրենսդրական փոփոխությունների, միջազգային ստանդարտների գիտելիքի, աշխատանքոային հմտությունների, դրանցից բխող կարողունակությունների սահմանման վերաբերյալ: