ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտուղարությամբ՝ կայացավ Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառված է եղել « Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները » թեմայով քննարկում :
Ներկա էր ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության պետի տեղակալ, ինքը և անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ՝ Էդգար Պետրոսյանը:
Էդգար Պետրոսյանը անփոփ ներկայացրեց իրավիճակը անչափահասների հանցավորության կանխարգելմանը ուղղված աշխատանքների վերաբերյալ:
Մասնակցում էին՝ ՀՀ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետը , Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի աշխատակազմից, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ պետական կառույցի անդամներ:




