ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և աշխատակիցները մասնակցել են «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը և աշխատակիցները մասնակցել են «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին

                                                                                                             21.02.2023թ.
       2023թ. փետրվարի 14-ին ՀՀ արդարադատության նախարարության « Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) տնօրեն Ձոնիկ Մարգարյանը մասնակցել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին:
  Կոնֆերանսի ընթացքում Կենտրոնի տնօրենը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հանրակրթության և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը:
  Իր խոսքի սկզբում Ձոնիկ Մարգարյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ դրանք պետական կառույցների գործունեության հաշվետվությունն են քաղաքացիական հասարակության ինստիտուտներին։
 Կենտրոնը 2022 թվականից իրականացնում է 19 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը։ Դա քրեակատարողական նոր օրենսգրքի փոփոխություններից է, որի տրամաբանությունը միտված է ազատազրկված անձանց սոցիալական վերաինտեգրմանը։
  Մանրամասներն այստեղ:
 

About the author

Silva Aristakesyan editor