20.02.2023թ.

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) կողմից իրականացվող ծրագրերի որակը և արդյունավետությունը բարձրացնելու, հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով՝ խնդիր է դրվել ստեղծել մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգ:  Համակարգը հնարավորություն կընձեռի մշտադիտարկել իրականացվող ծրագրերի ընթացքը, վեր հանել առկա խնդիրները,  գնահատել միջանկյալ  ու վերջնական արդյունքները:

Այդ նպատակով, սույն թվականի փետրվարի 17-ին, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետների համար կազմակերպվել էր   ուսուցում, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, ցուցանիշների հավաքագրման ու վերլուծության, ծրագրերի ու մատուցվող ծառայությունների օբյեկտիվ գնահատման հմտություններ: