Մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մինչև 19 տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց հանրակրթական  հիմնական ընդհանուր պետական ծրագիր» ծրագրի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում «Ֆիզկուլտուրա»-ի (2 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակված հարցաշարի։ Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմում է ուսումնական հաստատությունը՝ ապահովելով հարցերի հստակ ձևակերպումը, դրանց բովանդակային համապատասխանությունը հաստիքային պահանջներին, ինչպես նաև մասնակիցների մեթոդաբանական, մանկավարժական և մասնագիտական կարողությունների ամբողջական և չափելի գնահատումը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • դիմում, ինքնակենսագրություն,
  • մեկ լուսանկար 3×4 չափի,
  • բարձրագույն կրթության փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
  • «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջով հերթական ատեստավորման արդյունքում աշխատանքից ազատված լինելու դեպքում՝ հերթական ատեստավորումն անցած լինելու մասին տեղեկանք:

Մասնակիցը փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն ներկայացնում է տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին, որը դրանք համեմատում է բնօրինակ փաստաթղթերի հետ, ինչից հետո նույն օրը բնօրինակները վերադարձնում է մասնակցին։

Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև մրցույթին նախորդող աշխատանքային օրը առձեռն ներկայացնել։

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից 17։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (ք․ Երևան, Մովսես Խորենացի 162Ա)։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգահարել՝ (077) 217261  հեռախոսահամարով։