21.06.2023թ.
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը (այսուհետ՝ որակավորման ստուգում) մասնակցելու համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ կամ դիմումատու), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով հաստատված N 1 հավելվածով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթաց:
Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված (հանված) չէ:
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն.
Որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստավորման միջոցով։
Թեստային առաջադրանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 6-ը՝ մինչև ժամը 17:00-ն:
Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին դիմորդները կիրազեկվեն որակավորման ստուգման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Դիմորդների մուտքը քննասենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին N 847-Ն որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (010) 59-40-81 հեռախոսահամարով։