«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  միջև կնքված     «ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական ուսուցման ծրագրերի կազմակերպման նպատակով սարքավորումների և միջոցների ձեռքբերում» դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում իրականացվող, «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Կահույքաշինության հիմունքներ» դասավանդող մասնագետների հաստիքի թափուր տեղի համար:

Մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմում, մեկ լուսանկար 3X4 չափսի,
2) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) ինքնակենսագրություն
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
7) Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),

Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի  22 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: