2025 թվականի հոկտեմբերի 30-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից`
📍 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ երկու բաց դաս-միջոցառում՝
1️⃣ «Армения – музей под открытым небом» թեմայով դասը, որը ներկայացրեց Հայաստանի հայտնի ու քիչ լուսաբանված տեսարժան վայրերը, դրանց պատմությունը և նշանակությունը։ Դասի ավարտին կազմակերպված քննարկման ժամանակ մասնակիցները նշեցին, որ նոր բացահայտումներ են արել երկրի մասին։
2️⃣ Ավետիք Իսահակյանին նվիրված դասը, որի ընթացքում մասնակիցները վերլուծեցին նրա ստեղծագործությունները՝ բացահայտելով հայրենասիրական և մարդասիրական գաղափարները։ Դասը ավարտվեց Իսահակյանի պատգամով՝ «Իսահակյանը մեզ սովորեցնում է հավատալ մարդուն, սիրել հայրենիքը և չկորցնելու երազելու ուժը»։
📍 «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկ այլ կարևոր միջոցառում՝
1️⃣ «Աշխարհի մեծերը հայերենի և հայերի մասին» թեմայով բաց դաս, որտեղ ներկայացվեց հայոց լեզվի պատմությունը, նրա բացառիկությունը և նշանակությունը։ Սովորողները կատարելագործեցին լեզվաբառարանական գիտելիքները և քննարկեցին կետադրության նշանակությունը։
2️⃣ Խաղ-վիկտորինա – այստեղ հաղթեց «Միասին» թիմը, որը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք եզրափակիչ խաղին։
Միջոցառումները ոչ միայն կրթական արժեք են պարունակում, այլև նպաստում են դատապարտյալաների մտավոր ու հոգևոր զարգացմանը՝ նպաստելով հայրենասիրության, լեզվաբառարանական գիտելիքների և համամարդկային արժեքների տարածմանը։
