2025 թվականի հոկտեմբերի 20-ին և 24-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի մասնագետները դասընթաց-միջոցառումներ են անցկացրել ՀՀ ԱՆ «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում՝ «Աշխատանքի դերն ու նշանակությունը մարդու կյանքում» թեմայով։
Դասընթացավարները ներկայացրել են աշխատանքի տեսակները, դերն ու նշանակությունը մարդու կյանքում՝ առանձնացնելով աշխատանքի ազդեցությունը անհատի ինքնազարգացման, հոգեբանական բարեկեցության, սոցիալական ինտեգրման և արժեքային համակարգի ձևավորման վրա։
Մասնակիցները տեղեկացվել են նաև աշխատանքային պայմանագրերի տեսակների, աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին։
Թեստի միջոցով նրանք բացահայտել են իրենց առավել համապատասխան մասնագիտությունները, ինչից հետո կազմակերպվել է հետաքրքիր և ակտիվ քննարկում։
Քննարկման արդյունքում մասնակիցները արձանագրեցին, որ՝ աշխատանքը ոչ միայն եկամտի աղբյուր է, այլ նաև մարդու արժանապատվության, ինքնաիրացման և հոգևոր աճի միջոց, և յուրաքանչյուր մարդու ներդրումը կարևոր է հասարակության զարգացման համար։
