ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տեղեկատվական դասընթաց՝ մեդիաանվտանգություն թեմայով։
Դասընթացի ընթացքում քննարկվել են՝
✅ մեդիաանվտանգության և կիբերանվտանգության տարբերությունները,
✅ մեդիահանցագործություններից պաշտպանվելու եղանակները,
✅ ինչպես ճանաչել ֆիշինգային հղումները,
✅ սոցցանցերում ապահովության կանոնները։
Խոսվել է նաև՝ էլ.փոստի և սոցիալական ցանցերի երկաստիճան պաշտպանություն ապահովելու կարևորության մասին, անձնական տվյալների չարաշահման ռիսկերի և դրանց կանխարգելման մեթոդների մասին։
Դասընթացը եզրափակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ մասնակիցները ստացել են մեդիաանվտանգությանը վերաբերելի պրակտիկ, պարզ և կիրառելի խորհուրդներ։
