ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից ՀՀ ԱՆ Արմավիր, Նուբարաշեն և Վարդաշեն քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել և  հաջողությամբ ավարտվել են մի շարք կրթական և զարգացման դասընթացներ՝ մասնավորապես․
🔹 «Ինքնաճանաչում և անձնային աճ»
🔹 «Հաշվապահական հաշվառման հիմունքներ»
🔹 «Զարդակիրառական արվեստ (օտարերկրացիների համար)»

 Դասընթացների ավարտին մասնակից դատապարտյալներին հանձնվել են հավաստագրեր

 Դասընթացների նպատակն է՝ խթանել ինքնաճանաչումը և անձնային աճը,
▪️ խթանել ինքնաճանաչումը և անձնային աճը,
▪️ ամրապնդել հոգեբանական կայունությունը,
▪️ զարգացնել մասնագիտական հմտություններ,
▪️ նպաստել սոցիալական ինտեգրմանը՝ ազատության մեջ հայտնվելուց հետո։

 Դասընթացները նաև հարթակ են ստեղծում ստեղծագործելու, գործնական հմտություններ ձեռք բերելու և ապագայի հանդեպ նոր տեսլական ձևավորելու համար։

 Ուրախությամբ նշում ենք, որ դասընթացների ընթացքում՝
✔️ Վարդաշեն ՔԿՀ-ից 4 մասնակից պայմանական վաղաժամկետ ազատվել է, ևս 1-ը՝ տեղափոխվել ցածր անվտանգության գոտի,
✔️ Արմավիր ՔԿՀ-ից՝ 2 մասնակից նույնպես պայմանական վաղաժամկետ ազատվել է։

Դասընթացներից հետո մասնակիցները բարձր գնահատելլ ինչպես կազմակերպչական, այնպես էլ դասընթացավարների մասնագիտական հմտությունները՝ ընդգծելով ծրագրի արդյունավետությունն ու կարևորությունը։