Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի միջև։
հուշագրի շրջանակում Կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
🔹 Էկոպարեկային ծառայողների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների ձևավորման և զարգացման նպատակով հատուկ ուսուցման ծրագրերի իրականացում։
🔹 Էկոպարեկային ծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորման և զարգացման նպատակով վերապատրաստման ծրագրերի իրականացում։
Կողմերը կշարունակեն համագործակցությունը նաև նոր նախաձեռնությունների մշակման և դրանց իրականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով խթանել շրջակա միջավայրի պահպանությունը և զարգացնել իրավական կրթությունը։
Այս հուշագիրը ևս մեկ քայլ է՝ կայուն, անվտանգ և պատասխանատու հասարակություն կառուցելու ճանապարհին։
