ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից 2025թ․ սեպտեմբերի 24-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացված «Ծրագրավորման հիմունքներ» և «Կահույքագործության հմտություններ» դասընթացները ավարտած թվով 18 մասնակիցների հանձնվեցին հավաստագրեր և վկայագրեր։

 Ծրագրավորման դասընթացը ավարտվել է ամփոփիչ քննությամբ։ Շեմը հաղթահարած մասնակիցները շարունակելու են ուսումը՝ «Front-End ծրագրավորում» խորացված խմբում։ Դասընթացի նպատակն էր զարգացնել ալգորիթմական և վերլուծական մտածողություն, որը կարևոր է ժամանակակից վեբ հավելվածների ստեղծման գործում։ 

Հաշվի առնելով «կահույքագործության հմտություններ» մասնագիտության նկատմամբ աճող հետաքրքրությունը և դատապարտյալների դիմումները  սեպտեմբերի 4-ին և 5-ին ձևավորվեց ևս երկու խումբ։ 

 Դասընթացներից հետո դատապարտյալները հատուկ հարցաշարի միջոցով գնահատել են ծրագրի կազմակերպումը, արդյունավետությունը և դասընթացավարների մասնագիտական որակները` 1-5 բալանոց սանդղակով։

 Այս նախաձեռնությունները միտված են դատապարտյալների վերասոցիալականացմանը և գործնական կարողությունների զարգացմանը։