2025 թվականի օգոստոսի 11-12-ին և 14-15-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, իրականացրել է մասնագիտական վերապատրաստումներ-քննարկումներ՝ ուղղված հարկադիր կատարողների, դատախազների, փաստաբանների, ոստիկանների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանը։
Վերապատրաստումների նպատակն էր խթանել միասնական ընկալումների և գործնական հմտությունների ձևավորումը՝ ապահովելու մարդու իրավունքներին նպաստող և երեխայի շահերին առավել համահունչ դատաիրավական գործընթացներ։
Մասնակիցները, փորձառու դասընթացավարների և ոլորտային փորձագետների աջակցությամբ, ուսումնասիրել են հարկադիր կատարման վարույթում երեխայի լավագույն շահի երաշխավորման մեխանիզմները, հաղորդակցության էթիկան, բռնության կանխարգելման մեթոդները, տրավմայի չվնասող մոտեցումները, երեխայի տարիքային և հոգեսոցիալական առանձնահատկությունները, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության և կառուցվածքային լուծումների ձևավորման հարցերը։
Վերապատրաստումների շարքը նախատեսված է իրականացնել չորս փուլով, ընդգրկելով շուրջ 120 մասնագետ։ Դրանք կրելու են շարունակական բնույթ՝ մասնագիտական համայնքի ավելի լայն ընդգրկմամբ։
Ս.թ. օգոստոսի 11-12-ի և 14-15-ի վերապատրաստումների ամփոփումը ներկայացված է նաև ֆոտոռեպորտաժում։