Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ վերասոցիալականացման ծրագրերի նպատակն է ստեղծել պայմաններ, որոնք կօգնեն դատապարտյալներին ներգրավվել օգտակար գործունեության մեջ և պահպանել կապը հասարակության հետ։
«Այսպիսով խթանվում է նրանց ինքնագիտակցությունը՝ հասկանալու, որ, չնայած ազատությունից զրկված լինելուն, նրանք շարունակում են լինել հասարակության լիարժեք անդամներ։ Թեպետ նրանք գործել են իրավախախտում, որի համար կրում են պատիժ, կարևոր է, որ գիտակցեն՝ չեն զրկվել հանրության մաս լինելու իրավունքից»,- ասում է Սիմոնյանը։
Մանրամասները՝ https://ampop.am/prison-reforms-social-reintegration…/
