Հուլիսի 7-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ռաուլ Վալենբերգի Մարդու Իրավունքների և Մարդասիրական Իրավունքի Ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի համագործակցությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ նվիրված վերապատրաստում մշակելու նոր ձեռնարկի ներկայացմանը:
Ձեռնարկը պարունակում է գործնական ուղեցույցներ կարիքի գնահատման, մոդուլի ստեղծման, գիտելիքի գնահատման և հետադարձ կապի ապահովման վերաբերյալ՝ հիմնված մեծահասակների ուսուցման ժամանակակից մոտեցումների վրա։
Հանդիպմանը մասնակցել են ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը, կենտրոնի աշխատակիցները և ՌՎԻ-ի ներկայացուցիչները։
Քննարկվել են ձեռնարկի բովանդակությունն ու կիրառման հմտությունները, ինչպես նաև նախանշվել են այն բարելավելու հնարավորությունները՝ ըստ ՊՈԱԿ-ի մասնագետների արձանագրած կարիքների։ Հանդիպման ընթացքում անցկացվել է նաև խմբային աշխատանք և թվային հարցում։
ՊՈԱԿ-ի թիմը ձեռնարկը գնահատել է որպես բովանդակային և մեթոդաբանական առումով արժեքավոր գործիք, որը կարող է էական դեր ունենալ ՀՀ քրեակատարողական համակարգի վերապատրաստումների արդյունավետության բարձրացման գործում։
