«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է միջին մասնագիտական կրթության (Իրավաբանական քոլեջ) 2025-2026 թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
Հիմք՝ միջնակարգ կրթություն
Ընդունելություն՝ հարցազրույցի հիման վրա (հայոց լեզու և հայ ժողովրդական պատմություն առարկաներից)
Ուսման տևողությունը՝ 2 տարի
Ուսման վարձը՝ 710,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ուսումնական տարվա համար)
Դիմելու կարգը
Դիմորդը (անըչափահաս լինելու դեպքում՝ օրինական ներկայացուցչի հետ) անձամբ ներկայացնում է Կազմակերպության ընդունող հանձնաժողովին հետևյալ փաստաթղթերը՝
1.Դիմում
2.4 լուսանկար (3×4 չափսի)
3.Կրթության մասին փաստաթղթի բնագիր կամ պատճեն
4.Անձը հաստատող փաստաթուղթ (հանրային ծառայության համարանիշով կամ դրա բացակայության տեղեկանքով)
5.Զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական՝ արական սեռի դիմորդների համար (առկայության դեպքում՝ համապատասխան նշումներով)
6.Ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
7.Ավարտական փաստաթղթի կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճեն (առկայության դեպքում)
8.Մրցույթների դիպլոմներ (առկայության դեպքում)
9.Ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում)
10.Տեղեկանք աշխատանքի վայրից (աշխատելու դեպքում)
Ուսումնական գործընթացի կազմակերպում
Կազմակերպության շենքային պայմանների սահմանափակվածության պատճառով ուսումնական գործընթացը կիրականացվի Արագածոտնի մարզի Կարբի համայնքի ուսումնական մասնաշենքում՝ (հասցե՝ 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, N 56):
Ուսանողների տեղափոխությունը Երևան-Կարբի-Երևան երթուղով կիրականացվի Կազմակերպության կողմից՝ համապատասխան փոխադրամիջոցներով:
Նշում
Ծրագրի մեկնարկը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ուսանողների նվազագույն թիվը կազմի առնվազն 60, որպեսզի հավաքագրվի տարեկան ուսման վարձը՝ 710,000 ՀՀ դրամ։ Հակառակ դեպքում ծրագրի իրականացումը կդադարեցվի ֆինանսական ինքնածախսի ապահովման անհնարինության պատճառով։
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ 2025թ. օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:30 (ընդմիջում՝ 13:00-14:00):
Հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռախոս՝ 010-57-44-06, 010-57-44-53
Էլ. հասցե՝ [email protected]
