ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոնը)՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրերով իրականացրել է 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում:
2018 թվականի նոյեմբերի 05-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 02-ի N 521-Ա հրամանով հաստատված հարկադիր կատարումն ապահվող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի ծառայողների 2018 թվականի վերապատրաստման ծրագրով իրականացրել է 60 հարկադիր կատարողի վերապատրաստում:
2018 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 11-Ա հրամանով հաստատված հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման ծրագրով իրականացրել է 32 պատասխանատուի վերապատրաստում:
Կենտրոնը 2018 թվականի մայիսի 29-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրով իրականացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայութան 102 բուժ. անձնակազմի մասնագիտական վերապատրաստում՝ 192 ակադեմիական ժամ տևողությամբ:
ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2018 թվականի մարտի 12-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 10-Ա հրամանով հաստատված հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է 1823 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում:
2018 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 27-ի N 454-Ա հրամանով հաստատված հարկադիր կատարումն ապահվող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի ծառայողների 2018 թվականի հատուկ ուսուցման ծրագրով իրականացրել է 30 հարկադիր կատարողի հատուկ ուսուցում:
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնը 2018 թվականի փետրվարի 01-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 12-Ա հրամանով հաստատված իրավախախտում կատարած անձանց 2018 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է 121 կալանավորված և/կամ դատապարտված անձանց դասընթաց: