2025 թվականի հունիսի 4-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են 2025 թվականի երկրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննություններ։
Քննություններին մասնակցել է 22 ազատազրկված անձ ՀՀ վեց քրեակատարողական հիմնարկներից՝ այդ թվում՝ 11-ը՝ հիմնական խմբից, 11-ը՝ ավագ խմբից (իրենց դիմումի համաձայն)։ Քննությունների արդյունքում 11 մասնակից ստացել է դրական գնահատական՝ հաջողությամբ հաղթահարելով սահմանված շեմը․ հիմնական խմբից՝ 4 անձ, ավագ խմբից՝ 7 անձ։
Միևնույն ժամանակ, 11 մասնակից, որոնցից 6-ը մեկ առարկայով չեն հաղթահարել շեմային պահանջը, քննությունները չեն հաղթահարել։ Վերջիններիս համար նախատեսվում են լրացուցիչ խորհրդատվություններ՝ հաջորդ քննաշրջանին առավել պատրաստված մասնակցությունն ապահովելու նպատակով։
📍Քննությունները կազմակերպվել են հետևյալ քրեակատարողական հիմնարկներում՝ ըստ մասնակիցների բաշխման՝
📍«Արմավիր» ՔԿՀ՝ 5 ավագ, 1 հիմնական
📍«Արթիկ» ՔԿՀ՝ 5 հիմնական
📍«Սևան» ՔԿՀ՝ 2 ավագ, 1 հիմնական
📍«Աբովյան» ՔԿՀ՝ 1 ավագ, 2 հիմնական
📍«Նուբարաշեն» ՔԿՀ՝ 2 ավագ, 1 հիմնական
📍«Վանաձոր» ՔԿՀ՝ 1 ավագ, 1 հիմնական
📌Քննությունների կազմակերպումը նպատակ ունի խթանելու կրթական գործընթացները քրեակատարողական հիմնարկներում և ապահովելու ազատազրկված անձանց կրթության շարունակականությունը՝ նպաստելով նրանց վերասոցիալականացման գործընթացին: