«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ապրիլի 30-ից վերամեկնարկում է  «Աբովյան» և «Արմավիր»,  քրեակատարողական հիմնարկներում «Գեղագիտական կրթություն և դաստիարակություն ծրագիրը»՝ ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց կրթության շարունակականությունը ապահովելու համար։

Դասընթացներն իրականացվելու և կազմակերպելու են հեռավար, հմուտ դասընթացավարների կողմից։

Ծրագրի շրջանակում շարունակվելու են իրականացվել հետևյալ դասընթացները`

  • Դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն)
  • Բիզնես գրագիտություն
  • Համակարգչային հմտություններ
  • Հայոց լեզու և գրականություն
  • Օտար լեզու /անգլերեն, ռուսերեն/