ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տեղեկատվական դասընթաց՝ մեդիաանվտանգություն թեմայով։

Դասընթացի ընթացքում քննարկվել են՝
✅ մեդիաանվտանգության և կիբերանվտանգության տարբերությունները,
✅ մեդիահանցագործություններից պաշտպանվելու եղանակները,
✅ ինչպես ճանաչել ֆիշինգային հղումները,
✅ սոցցանցերում ապահովության կանոնները։

Խոսվել է նաև՝  էլ.փոստի և սոցիալական ցանցերի երկաստիճան պաշտպանություն ապահովելու կարևորության մասին, անձնական տվյալների չարաշահման ռիսկերի և դրանց կանխարգելման մեթոդների մասին։

Դասընթացը եզրափակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ մասնակիցները ստացել են մեդիաանվտանգությանը վերաբերելի  պրակտիկ, պարզ և կիրառելի խորհուրդներ։