ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանy ս․թ․ օգոստոսի 11-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել «Ռաուլ Վալենբերգ» ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կենտրոնի և Ինստիտուտի ներկայիս և նախատեսվող համագործակցության մի շարք ուղղություններ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական ոլորտի մասնագետների համար մոդուլների իրականացման գործընթացին, որոնք նախատեսում են վերապատրաստումներ հաղորդակցման և էթիկայի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի թեմաներով։
Քննարկվել է նաև վերապատրաստումների մշակման ձեռնարկի ստեղծման գործընթացը, որը ներառելու է կարիքների գնահատում, մոդուլի մշակում, գիտելիքի գնահատում և հետադարձ կապի ապահովում՝ մասնագիտական փորձագետի կողմից։
Կողմերը դրական են գնահատել ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով դրա շարունակականությունն ու արդյունավետության բարձրացումը։ Հատուկ շեշտվել է, որ համատեղ ջանքերը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանը, արդիական կրթական մեթոդների ներդրմանը և իրավական կրթության ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառմանը։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել երկխոսությունն ու համատեղ ծրագրերի իրագործումը՝ ուղղված իրավական կրթության և վերականգնողական գործընթացների կատարելագործմանը։
