ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կայացավ «Ինքնակառավարման և ինքնակարգավորման հմտություններ» խորագրով սեմինար, որի նպատակն էր նպաստել անձանց հոգեկան կայունության զարգացմանը, հուզական համարժեք արձագանքի ձևավորմանը, սթրեսի արդյունավետ հաղթահարմանը և կյանքի նկատմամբ գիտակցված ու նպատակային վերաբերմունքի ամրապնդմանը։
Սեմինարի հիմնական ուղղվածությունը եղել է մասնակիցների ներքին ռեսուրսների և հնարավորությունների բացահայտումն ու իրացումը, սեփական վարքի, հույզերի և մտքերի վերահսկման գործնական հմտությունների ձևավորումը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել սովորելու սթրեսի և ագրեսիայի կառավարում, ինչպես նաև ծանոթանալու ինքնակառավարման և ինքնակարգավորման արդյունավետ մեխանիզմներին։
Սեմինարը կրում էր կիրառական բնույթ և ուղղված էր պատիժ կրող անձանց հուզական և վարքային ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը՝ դիտարկելով այն որպես վերասոցիալականացման կարևոր նախապայման։ Թեմայի ուսումնասիրությունն ու քննարկումը նաև հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ավելի խորը ծանոթանալու ինքնաճանաչման և ինքնօգնության մեթոդներին։
Դասընթացը կազմակերպվել էր ինտերակտիվ եղանակով՝ կիրառելով
Սեմինարի նմանատիպ ձևաչափը նպաստեց մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը, փորձի փոխանակմանը և հմտությունների գործնական յուրացմանը։
