Մարտի 5-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեկատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ( այսուհետ՝ Կենտրոն ) կողմից իրականացվող Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրին մասնակցող անազատության մեջ գտնվող անչափահասների, խեցեգործություն առարկայի շրջանակներում պատրաստված, աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ցուցահանդեսի ընթացքում պատանիները ներկայացրեցին իրենց գեղեցիկ ստեղծագործությունները՝ քանդակներ, դիմաքանդակներ,խեցեգործական աշխատանքներ, վիտրաժ, կտավներ։ Հետաքրքիր էին նաև աշխատանքների անվանումները՝ «Քամի», «Թռիչք», «Գիշեր», «Ես և նա» , «Սպասում», «Սեր»,«Տաքուկ անկյուն» և այլն: Ցուցահանդեսի ավարտին տեղի ունեցավ աշխատանքների վաճառք:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Կենտրոնի ներկայացուցիչները, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, աշխատակիցները:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեկատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ իրականացված միջոցառումը կարևոր խթան է անազատության մեջ հայտնված երեխաների կրթության արժեվորման, Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի արդյունավետ, համատեղ աշխատանքի իրականացման համար։ Կենտրոնի մանկավարժական անձնակազմը շարունակելու է իր ջանքերը երեխաների կրթության իրավունքի իրացման և ստեղծագործ մտքի խրախուսման ուղղությամբ։