2025 թվականի հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է սեմինար «Կախվածություններ» խորագրով:
Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը կախվածությունների (թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի, խաղամոլության) վերաբերյալ՝ ներկայացնելով դրանց առաջացման պատճառներն ու հետևանքները, հոգեբանական ազդեցությունները, ինչպես նաև առաջարկելով հաղթահարման գործնական ուղիներ։
Սեմինարի ընթացքում ընդգծվեց կախվածությունների հաղթահարման գործում անձի ինքնաճանաչման, պատասխանատվության գիտակցման և ինքնակարգավորման հմտությունների զարգացման կարևորությունը։
Մասնակիցներին ներկայացվեցին կախվածության ձևավորման հոգեբանական մեխանիզմները, դրա հիմքում ընկած խնդիրները, ինչպես նաև ընտանիքի դերակատարումն այս գործընթացում։
Դասընթացն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝
Դատապարտյալները հնարավորություն ունեցան գնահատել դասընթացը՝ լրացնելով պարզ և մատչելի հարցաշար։
