Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում մինչև 19 տարեկան դատապարտյալ և/կամ կալանավորված անձանց համար իրականացվող Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագիրը 2020 թվականի մարտի 23-ից կկազմակերպվի հեռավար ուսուցման ձևաչափով: