ՀՀ ԱՆ «Արմավի» ՔԿՀ-ում «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում ընթանում է «Զարդակիրառական արվեստ»,«Անգլերենով հողորդակցման հմտություններ» և «Հայերենով հաղորդակցման նախնական կարողություններ» դասընթացները։
Ծրագրում ընդգրկված է 8 օտարերկրյա դատապարտյալ, որոնցից 2-ը պայմանական վաղաժամկետ ազատվել են։
Ծրագրի հիմնական նպատակն է օտարերկրացի դատապարտյալներին ծանոթացնել հայկական այբուբենի ստեղծման պատմությանը, ուսուցանել հայերեն տառերը և ձևավորել կարդալու, գրելու, լսելու ու խոսելու նախնական կարողություններ։
Միաժամանակ, դասընթացները ներառում են նաև անգլերեն լեզվի ուսուցում՝ շեշտը դնելով ընթերցանության, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողությունների զարգացման վրա։
Դասընթացը ներառում է 240 ակադեմիական ժամ և իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների ձևաչափով՝ օգտագործելով համապատասխան ուսումնաօժանդակ նյութեր։
Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն կրթական կարողությունների զարգացմանը, այլև նպաստում է օտարերկրյա դատապարտյալների վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը՝ հանդիսանալով քրեակատարողական համակարգի մարդակենտրոն մոտեցման կարևոր բաղադրիչ։
