Այսօր ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցիչ Կամո Առաքելյանի նախաձեռնությամբ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, անցկացվեց բաց դաս-միջոցառում՝ «Անկախությունը հայի գեներում» թեմայով։

Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակմանը և նպատակ ուներ ներկայացնելու մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ Հայաստանի Երկրորդ Հանրապետությունից մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի պատմական հանրաքվեն։

Դասի ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ, ներկայացվեց անկախության տանող դժվար ճանապարհը, հանրաքվեի մանրամասները և անկախության հռչակագիրը։
Տեսասահիկի միջոցով մասնակիցները տեսողական պատկերացում ստացան ազգային շարժման ընթացքի մասին։

Ուսուցիչը գրատախտակին ներկայացրեց մի քանի քննարկման հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ ու բովանդակալից զրույց։

Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտքերը, կիսվեցին վերաբերմունքով՝ արժևորելով անկախությունը ու դրա պահպանման կարևորությունը՝ որպես հայապահպանության ամուր գրավական։