ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի քարտուղարությամբ՝ կայացավ Անչափահասների արդարադատության երրորդ միջգերատեսչական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) հերթական նիստը: Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառված է եղել՝ Անչափահասի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառման պրակտիկայի վերլուծություն և Քրեակատարողական հիմնարկից ազատված մինչ 19-ը տարեկան անձանց կրթության,աշխատանքի շարունակականության ապահովում՝ վերաինտեգրում,վերասոցիալականացում թեմայով քննարկում:
Բանախոսներն էին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետեր Սարո Մարգարյանը և Նունե Միքայելյանը:
Սիրարփի Մուղդուսյանը ներկայացրեց Պրոբացիայի ծառայության կողմից շահառու հանդիսացող տնային կալանքի և վարչական հսկողության տակ գտնվող ներկայիս անչափահասների վիճակագրությունը: Իսկ ԱՆ «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետեր Սարո Մարգարյանը և Նունե Միքայելյանը ներկայացրեցին ներկա պահին կրթության իրավունք ունեցող և կրթությունից դուրս մնացած դատապարտյալների տվյալները:
Նիստին մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր ՀՀ պետական մարմիններից, գերատեսչություններից և հասարակական կազմակերպություններից:



