ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները:

Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով: Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց: «Ընտանիքում բռնության խնդիրների իրազեկման և բռնության ենթարկված անձանց աջակցության» ուղեցույցը տպագրվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նպատակ ունի իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության խնդրի, դրսևորումների, բռնության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ, միաժամանակ, աջակցության նպատակով` տրամադրել տեղեկատվություն ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

Ուղեցույցերը հրապարակվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության կայքում՝ http://moj.am/legal/view/article/1214/ :

Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ծրագրի շարունակականության, ինչպես նաև բրիտանական դեսպանության աջակցությամբ Պրոբացիայի ծառայության ռազմավարության մշակմանն և կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները:

Հղումը` http://www.moj.am/article/2297…

previous arrow
next arrow
previous arrownext arrow
Slider