«Իրվական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից իրականացվող   «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում կազմակերպված դասերին մասնակցության համար  Հայստանի Հանրապետության  արդարադատության նախարարության  «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող  50 դատապարտյալ 2023 թվականի տարեսկզբից մինչև հունվարի 24 տեևած ժամանակահատվածում ստացել են հավաստագրեր  և 2 դատապարտյալ  ստացել է վկայագիր՝  2022 թվականի ընթացքում դասընթացներին մասնակցելու համար :

Վերոնշյալ  ՀՀ Ան քրեակատարողական հիմնարկներում  սույն Ծրագիրը  մեկնարկել է  2022 թ.-ի փետրվարի 23-ին   և ավարտվել դեկտեմբերի 23-ին: Ընդհանուր առմամբ,  նախորդ տարվա ընթացքում դասընթացներին մասնակցած  111 դատապարտյալ ստացել են հավաստագրեր, 11-ը` վկյագիր:

Հավելենք, որ  «Իրավախախտում կատարած  անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրում ներառվել  և իրականացվել է 7 դասընթաց՝  «Օտար լեզու /անգլերեն,ռուսերեն/», «Համակարգչային հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում/», «Էթիկա և հաղորդակցություն», «Դեկորատիվ կիրառական արվեստ»,«Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Արհեստագործական հմտություններ / վարսավիրական հմտություններ, կարի հիմունքներ, կահույքաշինության հիմունքներ/» :

«Իրավախախտում կատարած  անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի (մոդուլ)  դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը հաստատվել են  Հայստանի Հանրապետության արդարադատության նախարարի N 77-Ա հրամանով:   Ընդհանուր դասավանդված ժամերի քանակը կազմել է 4320 ակադեմիական ժամ, խմբերի քանակը եղել են 18-ը:

 

25.01.2023