2025 թվականի մարտի 27-28-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են սոցիալ-հոգեբանական և կրթական միջոցառումներ՝ «Մոտիվացիա, պահանջմունքներ և դրդապատճառներ» թեմայով։
Միջոցառումների նպատակն էր աջակցել ազատազրկված անձանց հոգեբանական բարեկեցությանը, նպաստել նրանց անձնային աճին և վերասոցիալականացմանը։
Մասնակիցներին ներկայացվեցին մոտիվացիայի տեսություններ, անձնական զարգացման մեխանիզմներ, ինչպես նաև հմտություններ՝ ներքին դրդապատճառների բացահայտման և նպատակասլացության ամրապնդման համար։