Սույն թվականի հուլիսի 18-19-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ կազմակերպվել է «Քրեական ենթամշակույթ» թեմայով աշխատաժողով-դասընթաց, որի ընթացքում քննարկվել է քրեական ենթամշակույթի հայեցակարգը, բանտարկյալների ինքնակառավարման ձևերը, քրեական ենթամշակույթին նպաստող գործոնները:

Դասընթացավարների կազմում ընդգրկված էին ազգային փորձագետ՝ Արշակ Գասպարյանը, Անտոն Քելբակիանին, ով մասնակիցներին ներկայացրել է Վրաստանի փորձը ենթամշակույթի դեմ պայքարում, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի քրեական իրավունքի համակարգերի համեմատական ​​վերլուծությունը:

Դասընթացնի մասնակցության համար ունկնդիրներին շնորհվել են վկայականներ: