2026 թվականի հունվարի 29-ին «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ում անցկացվեց մեկօրյա դասընթաց «Քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հմտությունները» թեմայով։
Դասընթացը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել գործնական հմտություններ և փոխանակվել փորձով։ Այն կօգնի ավելի արդյունավետ պայքար մղել քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ։
Բացման խոսքով հանդես եկավ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։ Նա կարևորեց նման նախաձեռնությունների նշանակությունը և շնորհակալություն հայտնեց Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ղեկավար Լաուրա Էլիզաբեթ Միլնին շարունակական համագործակցության համար և հավելեց, որ դասընթացը միայն սկսնակ քայլ չէ, քանի որ մշակվել է հատուկ ուսումնական մոդուլ, որը հետագայում կծառայի մասնագետների հմտությունների արդյունավետ զարգացմանը և պրակտիկ գործնական գիտելիքների ամրապնդմանը։
