Հունիսի 11-ին և 12-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպած «Քրեական արդարադատության համակարգում վերականգնման արդյունավետ մոտեցումների ուսումնասիրում. միջազգային պատկերացումներ» թեմայով բարձրաստիճան համաժողովին, որի նպատակն էր ներկայացնել վերականգնողական նորարարական ծրագրերը և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լավագույն փորձը, խթանել գիտելիքների փոխանակումը տարբեր շահագրգիռ կողմերի միջև և ապահովել ծրագրերի արդյունավետ մոնիթորինգ ու գնահատում:
Համաժողովում Սյուզաննա Մակյանը հանդես է եկել խոսքով՝ ներկայացնելով Կենտրոնի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության հետ համատեղ իրականացվող վերասոցիալականացման ծրագրերը, դրանց գաղափարախոսությունը, կազմակերպչական գործունեությունը և արդյունքները, ինչպես նաև խոսել է միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին: